Posted by: | Posted on: Փետրվարի 7, 2017


Հայոց բանակի 25-ամյակ

Posted by: | Posted on: Փետրվարի 4, 2017

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մեզ Բանակի օրվա կապակցությամբ։

Երբ հայ ժողովուրդը տեւական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ։ Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն։

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետեւ ունենք հուսալի պաշտպան` ի դեմս հայկական բանակի։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն եւ բարօրություն։


Առարկայական օլիմպիադա

Posted by: | Posted on: Հունվարի 24, 2017

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ 


Ժամանակացույց՝
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ –
31.01.2017թ., ժ․12:30;
ՔԻՄԻԱ —
2.02.2017թ., ժ․12:30;
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ —
3.02.2017թ., ժ․12:30;
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ —
6.02.2017թ., ժ․12:30;
ՖԻԶԻԿԱ —
8.02.2017թ., ժ․12:30;
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ —
10.02.2017թ., ժ․12:30;
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ —
14.02.2017թ., ժ․12:30; (փորձնական փուլ՝ 13.02.2017թ., ժ․14:00)։


ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Posted by: | Posted on: Հունվարի 22, 2017

Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:


Posted by: | Posted on: Հունվարի 19, 2017

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2016-2017 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՆԹԱՑԸ


Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները` ԿԳՆ ուշադրության կենտրոնում

Posted by: | Posted on: Հունվարի 9, 2017

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:
Միաժամանակ նշենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:


Առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 15, 2016

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ներդպրոցական առարկայական օլիմպիադա հայոց եկեղեցու պատմություն  առարկայից՝ 8-12-րդ դասարաններում:

Հաղթող են ճանաչվել հետևյալ աշակերտները՝

  1. Բարբառյան Մարիյա Արսենի-X

Read More …


Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 8, 2016