Տնօրեն

12924576_812706618861550_8842290432597850506_nԳառնիկ  Աշոտի Ղազարյան  

 Ծնվել է 1985 թվականի փետրվարի 14-ին Մարտունու շրջանի Երանոս գյուղում: 1991 թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է նույն գյուղի թիվ 2   միջնակարգ դպրոցը: 2001 թվականին ընդունվել և 2006 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանը: 2004 թվականին ընդունվել է աշխատանքի <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

                                                                                                                                                                                                                             

 2006-2008թթ ծառայել է  ՀՀ զինված ուժերում:  

2008-2011թթ սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան՝ մաթեմատիկա մասնագիտությամբ:

2008 թվականին վերընդունվել է աշխատանքի <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի N 2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, որտեղ աշխատել է մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը:

2015 թվականի հունիսի 18-ին ընտրվել է <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի  N 2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն և մինչ օրս զբաղեցնում է նշված պաշտոնը: