Միջոցառումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:

Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը արդյունավետ համագործակցություն է ծավալում Գեղարքունիքի մարզի հետ:
Իրականացվող բազմաբնույթ նախաձեռնություններից հերթականը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հ.2 միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտներին տոնական նվերների հանձնումն էր:
Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հ.2 միջնակարգ դպրոցում` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից փոխանցելով աշակերտներին քաղցրավենիքի փաթեթներ:

____________________________________________________                                                      Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը արդյունավետ համագործակցություն է ծավալում Գեղարքունիքի մարզի հետ:
Իրականացվող բազմաբնույթ նախաձեռնություններից հերթականը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հ.2 միջնակարգ դպրոցին նոր ուսումնական տարվա կապակցությամբ աջակցության ցուցաբերումն էր:
Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հ.2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Ղազարյանը:
Աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ղեկավար Նարինե Պետրոսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ դպրոցի առաջին դասարանի աշակերտներին են փոխանցվել գրենական պիտույքների հավաքածուներ: