Հայտարարություններ

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ`  <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի N2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի պատմության (9 դասաժամ)  ուսուցչի  թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով` գրավոր  և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատաված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի  1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում ),
  6. Մեկ լուսանկար` 3X4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև   2017 թվականի հունվարի 17-ը ներառյալ, ամեն օր` ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի`  ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 19-ին` ժամը 1300-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի N2 միջնակարգ դպրոցում,  հասցեն`  գ. Երանոս, 6-րդ փողոց,շենք 8:

Տեղեկությունների համար զանգահարել` (0262)6-00-63, 098-79-42-22  հեռախոսահամարներով: